Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայ և ֆրանսիացի ուռուցքաբանները համագործակցում են

Այսօր հանրապետության Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում մեկնարկեց Չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման հիմնադրույթներին նվիրված հայ-ֆրանսիական գիտաժողով:


Այն իրականացվում է Հայաստան-Ֆրանսիա միջպետական ծրագրերի շրջանակներում: Գիտաժողովի առիթով Հայաստան են ժամանել Ֆրանսիայի ` ոլորտի լավագուն ներկայացուցիչները, մասնավորապես, Փարիզի Գուստաֆ Ռուսսիի անվան ուռուցքաբանական ինստիտուտի աշխատակազմը` պրոֆեսոր Թոմաս Տյուրցի գլխավորությամբ:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ողջույնի ու շնորհավորանքի խոսք է հղել գիտաժողովի մասնակիցների ու ողջունել է նախաձեռնությունը: Նա շեշտել է` Ուռուցքաբանության ազգային կենտրոնն առաջինն էր, որ արձագանքել է հայ-ֆրանսիական միջպետական համագործակցության ծրագրերի իրականացման գործընթացի մշակմանը` իրականացնելով գործնական քայլեր:

Ի դեպ, արդեն մի քանի տարի է, որ զարգանում է այդ համագործակցությունը, որը կրում է ինչպես գործնական, այնպես էլ գիտական բնույթ: Նախարարը նկատել է, որ Ֆրանսիայում ուռուցքաբանությունը առողջապահության ոլորտի շատ զարգացած և առաջատար բնագավառ է: Այդ իսկ պատճառով կարևորել է Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկների և օժանդակ անձնակազմի վերապատրաստումը Գուտսավ Ռուսսիի ինստիտուտում, ինչն էլ իրականացվում է վերջին տարիներին:

Նշենք, որ նախարարության կողմից կենտրոնի երկու քիմիաթերապևտ մեկ տարի ժամանակով այժմ վերապատրաստվում են Փարիզում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ